National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
12.07.2022
Ոստիկանությունը պետք է ունենա քաղաքական թիրախավորումից պաշտպանվելու մեխանիզմ. ՄԻՊ
1 / 11

Ոստիկանությունն իր գործունեությունն իրականացնելիս, մասնավորապես, հանցագործությունների քննության ընթացքում պետք է զերծ լինի քաղաքական միջամտությունից, գործի պրոֆեսիոնալ, լինի պրոֆեսիոնալ կառույց, պաշտպանի հանրությանը եւ դա անի էթիկայի եւ բարեվարքության սկզբունքներին համապատասխան՝ արդյունավետ, հարգալից կերպով եւ օրենքին համապատասխան: Սա ապահովելու առանցքային միջոցներից մեկը Կառավարության կազմում քաղաքական, սակայն, միեւնույն ժամանակ, իր բնույթով քաղաքացիական ներկայացուցչություն ունենալն է: Այս մասին հուլիսի 12-ին հրավիրված «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարեւորությունը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:

ՄԻՊ-ն ընդգծել է, որ Ներքին գործերի նախարարությունը, նախարարը մի կողմից կպաշտպանի ոստիկանությանը քաղաքական ճնշումներից եւ կկրի քաղաքական պատասխանատվություն, իսկ մյուս կողմից կվերահսկի եւ քաղաքական պատասխանատվություն կկրի ոստիկանության աշխատանքի ընդհանուր որակի, թափանցիկության, հաշվետվողականության, ծառայության զարգացման, ազգային անվտանգության համար:

Ողջունելով խորհրդարանական լսումների կազմակերպումը՝ Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ մասշտաբային նման փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկման նման հարթակի տրամադրումը գործընթացին ներառականություն եւ լեգիտիմություն է հաղորդում: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր երկիր նման կառուցվածքային փոփոխություն կատարելիս պետք է հաշվի առնի կառավարման ձեւը, ավանդույթներն ու մշակույթը, ինչպես նաեւ լուծման անհրաժեշտությունը պայմանավորող բուն կարիքը: «Ներքին անվտանգության հարցերը որեւէ երկրում չեն կարող անջատ դիտարկվել արտաքին անվտանգության մարտահրավերներից: Մեր երկրում 44-օրյա պատերազմից հետո, դրան հաջորդած ու դեռեւս հիմա շարունակվող անվտանգային յուրահատուկ միջավայրն ուղղակիորեն թելադրելու է սկզբունքներ Ներքին գործերի նախարարության ձեւավորման համար»,- ասել է պաշտպանը:

Նրա դիտարկմամբ՝ ոստիկանությունը՝ որպես մասնագիտական ծառայություն, պետք է ունենա քաղաքական թիրախավորումից պաշտպանվելու մեխանիզմ: Քաղաքական թիրախավորումից պաշտպանության վահանը, ըստ Մարդու իրավունքների պաշտպանի,  նախարարությունն է: Նա ՆԳՆ ձեւավորումը ներկայացրել է որպես մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ապահովման, ոստիկանական գործունեության արդիականացման եւ ծառայության արդյունավետության ապահովման կառույց: Պաշտպանը կարեւորել է Միգրացիոն հոսքերի կառավարելիությունն ավելի արդյունավետ դարձնելու տեսանկյունից ՆԳՆ կազմում Միգրացիոն եւ քաղաքացիության ծառայության ստեղծումը, որը կմիավորի Անձնագրերի եւ վիզաների վարչությունը, նաեւ Միգրացիոն ծառայությունը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն անդրադարձել է ոստիկանության ոլորտի բարեփոխումներին, ՆԳՆ-ի առաջարկվող մոդելին, հիմնարար սկզբունքներին, կառույցի ֆունկցիոնալ-կառուցվածքային եւ վերահսկողության հարցերին: «ՆԳՆ-ի տանիքի ներքո կունենանք երեք խոշոր ծառայություն՝ Ոստիկանությունը, Փրկարար եւ Միգրացիոն ծառայությունները»,-ասել է Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ ՆԳՆ-ի ստեղծումը բերելու է խորհրդարանական եւ քաղաքացիական վերահսկողության արդյունավետ գործիքակազմի ներդրմանը: Նրա խոսքով՝ ոստիկանական ոլորտի բարեփոխումների գերնպատակը ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, տեխնիկապես հագեցած, արհեստավարժ, բարեվարք, նոր ոստիկանի կերպարի ձեւավորումն է, ՀՀ-ում նոր ոստիկանության ստեղծումը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am